ՆորություններՍպորտ
Ադրբեջանցի ըմբիշը ՀՀ օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից. միջադեպ երիտասարդական ԵԱ-ում

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի ըմբիշը պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային. այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է, հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
Տեղի է ունեցել նոր պարգևատրություն: Հիշեցնենք, որ Հայկ Պապիկյանից բացի, ոսկե մեդալ էր նվաճել նաև Մուշեղ Մկրտչյանը: