Նորություններ

Facebook սոցցանցում կեղծ գովազդ է շրջանառվում. պետք է զգուշանալ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է ֆեյսբուքյան օգտատերերին հերթական զեղծարարության մասին։

Գործակալությունն իր ֆեյսբուքյան էջում մի հղում է հրապարակել, որի վրա գրված է.
«Ովքեր են այցելել ձեր պրոֆիլը»։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է չանցնել այդ հղումով։
«Ֆեյսբուքում նման կեղծ գովազդ է պտտվում։ Հղումով անցնելու ու տվյալներ փոխանցելու դեպքում ձեր հաշիվները կորցնելու վտանգի կենթարկեք»,–ասվում է գործակալության գրառման մեջ։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը միաժամանակ հիշեցնում է, որ Facebook սոցցանցում «էջի այցելուներին» տեսնելու հնարավորություն չկա։

Back to top button