ՆորություններՍպորտ

Հայաստանի հավաքականը հաղթեց Անդորրային ու դուրս եկավ եզրափակիչ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ   Մալթայում ընթացքող փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը 93:66 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին:

Եզրափակիչում Հայաստանի հավաքականը կխաղա մրցաշարն ընդունող՝ Մալթայի ազգային հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին խաղում հաղթել էր Ջիբրալթարի ընտրանուն այնուհետև առավելության էր հասել Սան Մարինոյի թիմի նկատմամբ:

Եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 3-ին:

 

 

armsport.am

Back to top button