ՆորություններՍպորտ

ՊՍԺ-ի մարզադաշտի խոտածածկը կհսկեն 5 գիշատիչ թռչուն՝ չորս բազե և մեկ արծիվ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկել սեփական «Պարկ դե Պրենս» մարզադաշտի խոտածածկը պաշտպանելու համար։ Անցյալ շաբաթ ագրոնոմները նոր խոտածածկի համար սերմեր են ցանել, որոնք կերել են աղավնիները: Որպեսզի թռչունները չշարունակեն վնաս հասցնել, փարիզյան ակումբը ստիպված է եղել արտասովոր «պահակներ» վարձել։

ՊՍԺ-ն դիմել է բազեների մասնագետներին՝ նոր խաղադաշտը փրկելու համար։

Այժմ մարզադաշտի խոտածածկը կհսկեն հինգ գիշատիչ թռչուն՝ չորս բազե և մեկ արծիվ, որոնք պետք է վախեցնեն աղավնիներին, որպեսզի վերջիններս չներխուժեն մարզադաշտ:

armsport.am

Back to top button