ՆորություններՍպորտ

Պաշտոնական․ Ռոման նոր դարպասապահ ունի

«Ռոման» հայտարարել է «Բենֆիկայի» նախկին դարպասապահ Միլե Սվիլարի հետ պայմանագիր կնքելու մասին։

22-ամյա բելգիացին իտալական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Նա պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։

2017 թվականի հոկտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Սվիլարը խաղադաշտ դուրս եկավ պորտուգալական ակումբի հիմնական կազմում և դարձավ մրցաշարի ամենաերիտասարդ դարպասապահը (18 տարեկան 52 օրական)՝ գերազանցելով իսպանացի Իկերի Կասիլյասի ռեկորդը (18 տարեկան 118 օրական).

Նախորդ մրցաշրջանում Սվիլարը Պորտուգալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Բենֆիկա Բ»-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում։

armsport.am

Back to top button