ՆորություններՍպորտ

33 երկրի սպորտի նախարարներ առաջարկել են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Բելառուսի դեմ

33 երկրի սպորտի նախարար փաստաթուղթ են ստորագրել, որը նախաձեռնում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Բելառուսի դեմ։

Այս մասին հայտարարել է Լեհաստանի սպորտի և տուրիզմի նախարար Կամիլ Բորտնիչուկը։ Խոսքը միջազգային կազմակերպություններում ռուսական և բելառուսական մարզական ֆեդերացիաների կարգավիճակների, ինչպես նաև կառավարող մարմիններում երկու երկրների ներկայացուցիչների մասին է։

Բացի դրանից, առաջարկվում է դիտարկել միջազգային մարզական իրադարձությունների հեռուստատեսային հեռարձակումների հարցը Ռուսաստանի և Բելառուսի տարածքներում։

Համատեղ փաստաթղթին հավանություն է տվել Եվրամիության 25 երկրի քաղաքական գործիչ (բոլորը, բացի Բուլղարիայից և Հունգարիայից), ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Նորվեգիայի և Կանադայի ներկայացուցիչներ։

Back to top button