Նորություններ

«Եկող շաբաթվա մեջ կրկին տեղի կունենան ակցիաներ». Իշխան Սաղաթելյան

Հուլիսի 5-ին երթ կիրականացվի՝ ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության, պետական խորհրդանիշների։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այսօրվա դավաճանները, բնականաբար, դրա հետ կապ չունեն։ Ի պաշտպանություն մեր պետական խորհրդանիշների՝ հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում ենք ձեզ երթի։ Հուլիսի 8-ին, ժամը՝ 19:30, կրկին տեղի կունենա հանրահավաք։ Եկող շաբաթվա մեջ կրկին տեղի կունենան ակցիաներ»,- հայտարարեց Սաղաթելյանը։

 

Back to top button