Նորություններ

Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Ազատյանի եղբայրը՝ Արմանը

Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը, այս մասին տեղեկացնում է Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջը։

«Նաիրի համայնքի հարգելի բնակիչներ, մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։

Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ազատյանների ընտանիքին, իսկ փոքրիկին առողջություն, և որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն ենք մաղթում»,-ասվում է համայնքի տարածած հաղորդագրությունում։

Back to top button