Նորություններ

Մոսկվայում սպանվել է վանաձորցի 44-ամյա տղամարդը. տեսախցիկն արձանագրել է սպանության պահը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ Վանաձոր քաղաքում հուղարկավորել են Վանաձոր քաղաքում հայտնի, հարգված ու սիրված ընտանիքի զավակներից մեկին՝ 44-ամյա Վարդան Փ-ին:

Հոգեհանգիստը տեղի է ունեցել Վանաձորում հայտնի «Ջունգլիներ» կոչվող թաղամասի սգո սրահներից մեկում, և ներկա են եղել ոչ միայն մեծ թվով վանաձորցիներ, այլև Հանրապետության տարբեր մարզերից և արտասահմանից:

Վարդան Փ-ն սպանվել է հունիսի 17-ին` Ռուսաստանի Դաշնությունում: Այդ օրը՝ Մոսկվայի Միտիշիի շրջանում ՀՀ երկու քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գյումրիի բնակիչ հանդիսացող տղամարդը կրակոցներ է արձակել Վարդան Փ-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացված վնասվածքներից մահացել է:

Ենթադրյալ մարդասպանի նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել:

Սպանության պահը արձանագրվել է սպանության վայրում տեղադրված տեսախցիկի կողմից, որը SHAMSHYAN.com-ը ներկայացնում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button