Նորություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում`

Հուլիսի  2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5, Սյունքիում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի  2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                    36.5 0C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       11.0 0C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                    23.3 0C

Back to top button