ՄիջազգայինՆորություններՏնտեսական

Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է նաև բրնձի արտահանումը

Ժամանակավորապես սահմանափակվել է բրնձի, մանրահատ բրնձի և կերային ամինաթթուների արտահանումը Ռուսաստանից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ կառավարությունը։

«Որոշումներն ուղղված են երկրի պարենային անվտանգության ապահովմանը, այդ ապրանքների ներքին գների կայուն պահպանմանը, ինչպես նաև անասնաբուծությանն ու վերամշակող արդյունաբերությանն աջակցելուն»,-ասվում է հաղորդագրությունում։

Սահմանափակումները կգործեն 2022 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Հաղորդվում է, որ արտահանման ժամանակավոր արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ապրիլի 15-ից օգոստոսի 31-ը սահմանափակվել է նաեւ արևածաղկի ձեթի և կոպտոնի արտահանումը։

Back to top button