Նորություններ

«Դիմադրություն» շարժումն առավոտյան ԱԺ մուտքի մոտ հավաք է նախաձեռնել

«Դիմադրություն» շարժումը վաղն առավոտյան կհավաքվի Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից…»,- գրել է նա։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել և այդ օրակարգով վաղը ԱԺ արտահերթ նիստ է գումարելու։

Back to top button