Նորություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, խուլիգանության և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքի, թմրամիջոցի իրացման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքի, թմրամիջոցի իրացման և թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի մաքսանենգության փորձի, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու և ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button