ՄիջազգայինՆորություններ

Զելենսկին Սիրիային սպառնացել է պատժամիջոցներով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կխզի Սիրիայի հետ բոլոր քաղաքական հարաբերությունները, եթե Դամասկոսը ճանաչի «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները»։ Իր տեսաուղերձում ուկրաինացի առաջնորդն ընդգծել է, որ այս դեպքում Սիրիայի վրա պատժամիջոցների ճնշումը կմեծանա։

«Սա միանգամայն ավելորդ պատմություն է. այս դեպքում Ուկրաինայի և Սիրիայի միջև այլևս դիվանագիտություն չի լինի։ Իսկ Սիրիայի դեմ պատժամիջոցների ճնշումը կավելանա», — ասել է նա՝ ենթադրելով, որ Դամասկոսը կարող է նման քայլի գնալ Մոսկվայի դիրքորոշման պատճառով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրիական իշխանությունները պատրաստակամություն էին հայտնել ճանաչել «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի անկախությունը։ Այս տեղեկությունը հաստատել են Սիրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Back to top button