Նորություններ

Քրեական հետախույզներն առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի  50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Տանը կից ավտոտնակի զննությամբ հայտնաբերվեցին ապակե երեք տարայով, ընդհանուր 750 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես նաև նույն բուսական զանգվածով չորս փաթեթ և երեք կաթուցիչ, որոնցից մեկում ածխանման հետքեր ու կանեփի սերմեր էին: Տնամերձ հողամասից ոստիկանները հայտնաբերեցին կանեփի 28 բույս: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

Back to top button