ՆորություններՍպորտ

Պաշտոնական․ Լուկակուն վերադարձավ Ինտեր

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վարձավճարով տեղափոխվեց «Ինտեր»։ Այս մասին հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը համաձայնության են եկել, որի համաձայն բելգիացին միլանցիների կազմում հանդես կգա մինչև 2023 թվականի ամառ։ Սրա հետ մեկտեղ իտալական ակումբը խաղացողի տրանսֆերը գնելու իրավունք չի ունենա։

Հիշեցնենք՝ Լուկակուն «Չելսիի» խաղացող էր դարձել 2021-ի ամռանը, իսկ դրանից առաջ հանդես էր եկել միլանյան ակումբում։ Նրա գործող պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Լոնդոնցիները հարձակվողի տեղափոխության համար վճարել էին 115 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուի մեկ տարվա վարձակալության համար իտալացիները կվճարեն 8 մլն եվրո։

Back to top button