ՄիջազգայինՆորություններ

Ռուսական նավթի ներկրման ծավալները Վրաստան աճել են

2022 թվականի առաջին 5 ամիսներին Վրաստանը ընդհանուր հաշվով գնել է 494 հազար 538 տոննա վառելիք՝ 461 միլիոն դոլար արժողությամբ։ Ներմուծման ինքնարժեքն աճել է 80 տոկոսով, իսկ ներկրվող նավթի ծավալը՝ 7 տոկոսով։

Geostat-ի (Վրաստանի վիճակագրական ծառայության) տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունը նավթամթերքի խոշորագույն ներկրողն է Վրաստան, երկիրը ՌԴ-ից հունվարից մայիս ամիսներին գնել է 138 հազար 663 տոննա վառելիք՝ 124,3 մլն դոլար արժողությամբ։ Այս ցուցանիշով Վրաստանի վառելիքի թիվ մեկ մատակարարը Ռուսաստանն է։

Մայիսին Վրաստանի մրցակցության ազգային գործակալությունը հրապարակել էր զեկույց, որում ասվում էր, որ ռուսական վառելիքը եվրոպականից էժան է։

2022 թվականի հունվարից մայիս ամիսներին նավթի ներմուծման ծավալը բաշխված է հետևյալ կերպ`

  1. Ռուսաստան՝ 138 հազար 663 տոննա, վառելիքի ներմուծման 28 տոկոսը,
  2. Ռումինիա՝ 103 հազար 889 տոննա, ներմուծման 21 տոկոսը,
  3. Թուրքմենստան՝ 85 հազար 389 տոննա, ներմուծման 16,5 տոկոսը
  4. Բուլղարիա՝ 76 հազար 409 տոննա, ներմուծման 15,5 տոկոսը,
  5. Ադրբեջան՝ 56 հազար 507 տոննա, ներմուծման 9,7 տոկոսը։

aliq.ge

Back to top button