Նորություններ

Գիշերը պարեկները Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել. հատուկ տարածք է տեղափոխվել 28 տրանսպորտային միջոց

Ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելու, ինչպես նաև հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով հունիսի 28-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Նրանք հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 178 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարող 20 անձ։ Բացի այդ, պարեկների աչալուրջ ծառայության շնորհիվ բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, ինչպես նաև հայտնաբերվել են սառը զենքեր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել անձինք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Back to top button