Նորություններ

Արցախի նախագահն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ ավետարանչական ընկերակցությանը մշտապես Արցախի կողքին լինելու ու շարունակաբար աջակցելու համար՝ նշելով, որ կառույցի նախաձեռնությունները նպաստում են մեր երկրում առկա խնդիրների լուծմանը:

Հանդիպմանը մասնակցում էր Ընկերակցության Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը:

Back to top button