Նորություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 28-ից 29-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, խարդախության, ընտանեկան բռնության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու ու ծեծի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման և ծանր վիրավորանքի՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, սպանության սպառնալիքի ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button