ՆորություններՍպորտ

Մ20 ԵԱ. Աշոտ Խաչատրյանը կպայքարի ոսկու համար

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Աշոտ Խաչատրյանը 4-1 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիան Գոլուբովսկիին և դուրս եկավ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ հասնելու ճանապարհին Աշոտը հաղթել էր սերբ Մոմչիլո Գայիչին (9-0), իտալացի Ալեսանդրո Գրեսպիին (11-0) և թուրք Օնուր Յուրտադային (9-0)։

Եզրափակիչում հայ ըմբիշը մրցելու է վրացի Նիկա Բրոլաձեի հետ:

Back to top button