Նորություններ

Վալերիան համերգի ընթացքում ընկել է բեմի վրա

Ռուս էստրադային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերիա Պերֆիլովան, որն առավել հայտնի է որպես Վալերիա, կատարման ընթացքում ընկել է բեմի վրա։ Դա տեղի է ունեցել նույն օրը, երբ պատարագի ընթացքում ընկել է ռուս ուղղփառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը։ Երգչուհին այդ մասին հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Վալերիան բարեւելով իջնում աստիճաններն ու ընկնում։ Կադրում լսվում է բեք վոկալ կատարող աղջիկների մեկի բղավոցը։ «Ինձ հետ նման բան առաջին անգամ է տեղի ունենում։ Երբեք բեմում չէի ընկել»,- խոստովանել է երգչուհին։

Երգչուհին պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել նոր հաղորդաման նկարահանումների ընթացքում, հատակը մուգ էր ու փայլուն, այդ պատճառով նա չի տեսել աստիճաններից մեկի եզրը։ «Իհարկե, հաճելի քիչ բան կա, ծնկներս ցավեցրի, բայց ապրել հնարավոր է»,- գրել է արտիստը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ նկարահանումների ընթացքում կփորձի ավելի ուշադիր լինել։

news.am

Back to top button