Նորություններ

«Լուրջ հետընթաց՝ ժողովրդավարությունը որպես «բրենդ» հռչակած կառավարության համար»

Fip.am — ի գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Վարչապետ Փաշինյանը 2019-թվին հարցազրույց է տվել 17 անգամ, 2020-ին՝ 34, իսկ ահա 2021-ին՝ ընդամենը 5 հարցազրույց։

Իր պաշտոնավարման առաջին երկու տարիներին Նիկոլ Փաշինյանն ունեցել է 6 մեծ ասուլիս, որտեղ ներկա էին եւ հարցեր հղելու հնարավորություն ունեին այս երկրի շատ թե քիչ հայտնի բոլոր լրատվամիջոցները։ Կհիշեք հինգ-վեց ժամ տեւող ասուլիսները։
Մինչդեռ 2021 թվականի ընթացքում նման ֆորմատի ոչ մի ասուլիս չի եղել։

2021-ին եւ 2022-ին տեղի են ունենում «ասուլիսներ»՝ առանց լրագրողների մասնակցության՝ վարչապետին հարցեր են ուղարկվում ֆեյսբուքի միջոցով, եւ հարցազրուցավարը ընթերցում է վարչապետի աշխատակազմի կողմից խմբագրված հարցերը։

Կարծում եմ, սա ժողովրդավարությունը որպես «բրենդ» հռչակած կառավարության համար լուրջ հետընթաց է թափանցիկության եւ հաշվետվողականության տեսանկյունից, իսկ ասուլիսի մասին նախ ընտանեկան թերթով արտահոսք անելը, եւ պաշտոնապես ասուլիսի մասին կիրակի առավոտյան հայտարարելը ուղղակի անարգանք է հանրության նկատմամբ»։

 

Back to top button