ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» համալիրներ

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Մոսկվան Մինսկին կհանձնի «Իսկանդեր-Մ» համալիրներ: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների ժամանակ։

«Ինչպես պայմանավորվել էինք, դուք բարձրացրել եք հարցը, մենք որոշում ենք կայացրել։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք Բելառուսին կհանձնենք «Իսկանդեր-Մ» տակտիկական հրթիռային համակարգերը, որոնք, ինչպես հայտնի է, և՛ բալիստիկ, և՛ թեւավոր հրթիռներ են՝ և՛ սովորական, և՛ միջուկային տարբերակներով»,- ասել է ՌԴ նախագահը։

Մայիսի 19-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը Մոսկվայից գնել է S-400 «Տրիումֆ» և «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգերի «անհրաժեշտ քանակություն»՝ բելառուսական բանակը զինելու համար։ Նրա խոսքով՝ այդ զինատեսակը կարող է հսկայական վնաս հասցնել հակառակորդին։

Back to top button