Նորություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Mitsubishi Pajero-ն մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում, անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում, Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button