ՆորություններՍպորտ

Տիտղոսներ նվաճելու համար ստիպված չեմ եղել սպասել տարիներ. Մոուրինյո

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է իր կարծիքով, թե ինչու է իր կարիերան հաջողակ բոլոր երկրներում, որտեղ աշխատել է։

«Պորտուգալիայում, Անգլիայում, Իտալիայում և Իսպանիայում ես արագ հաջողության եմ հասել: Ես ստիպված չէի հինգ տարի սպասել տիտղոսներ նվաճելու համար: Ամեն ինչ միանգամից էր՝ առաջինում, իսկ առավելագույնը՝ երկրորդ մրցաշրջանում։ Ես անընդհատ սովորում էի։ Փորձեցի առավելագույնս օգտագործել տարբերությունները՝ փորձելով կյանքի կոչել մտքերս, բայց միևնույն ժամանակ հարգելով խաղին մոտեցումը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն նախորդ մրցաշրջանում «Ռոմայի» հետ հաղթել է Կոնֆերանս Լիգայում։

Back to top button