ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄիջազգայինՆորություններ

Գանձայի 43-ամյա բնակչուհին ծննդաբերել է 14-րդ երեխային

Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների ընտանիքում ծնվել է 14-րդ երեխան։ Այս մասին հայտնում է jnews.ge-ն։

Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին Ախալքալաքում: Նորածին տղայի քաշը 2 կգ 600 գրամ է, հասակը 48 սմ, անունը՝ Դանիել։ Նրա մայրը՝ 43-ամյա Վարդուհի Ղազարյանը, իրեն հիանալի է զգում և ասում է, որ դեմ չէ նորից ծննդաբերել։ Կինն ամուսնացած է 19 տարեկանից։

Ղազարյանների ընտանիքն ապրում է Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, աշխատում սեփական հողամասում, զբաղվում անասնապահությամբ։

Զույգն ունի 8 որդի և 6 դուստր։ Նրանցից 4-ն արդեն ուսանող են, մյուսները՝ դպրոցական և նախադպրոցական տարիքի։ Ծնողները պատմում են, որ մեծ երեխաները ոչ միայն սովորում են, այլեւ աշխատում, եւ արդեն կարող են ապահովել իրենց ապրուստը, ընտանիքը երբեմն օգնում է նրանց սննդի հարցում։

Netcom ընկերությունը Ղազարյանների ընտանիքին կտրամադրի անվճար ինտերնետ մեկ տարով։ Քաղաքապետարանը միանվագ օգնություն է հատկացրել 600 լարիի չափով (մինչև 200 դոլար), այնուհետ ընտանիքը պետությունից երկու տարի կստանա ամսական 200 լարի։

Back to top button