Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ի ասուլիսը Երեւանում

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի ZAZ-ն իր առաջին մենահամերգը կունենա Հայաստանում։ Երկար սպասված մենահամերգը հունիսի 25-ին է` Երևանի Հրազդան մարզադաշտում: Համերգին սպասվում են մի շարք անակնկալներ:

«ՀԱՅԱ» փառատոնը հայտնում է, որ համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ տաղանդաշատ հայ երաժիշտ Պարգը։

Համերգի հրավիրյալ կատարողն է հայ սիրված դուդուկահար Կամո Սեյրանյանը, ով հայկական դուդուկի կախարդական հնչողությունը կփոխանցի հանդիսատեսին ZAZ-ի հետ համատեղ կատարմամբ:

Back to top button