ՄիջազգայինՆորություններ
ՌԴ-ում շարժման ընթացքում հրկիզել են Նովի Ուրենգոյ-Օրենբուրգ երթուղու մարդատար գնացքը

Հունիսի 24-ին վաղ առավոտյան ՌԴ Յամալա-Նենեցական ինքնավար օկրուգում հրկիզվել է Նովի Ուրենգոյ-Օրենբուրգ երթուղու մարդատար գնացքը, հայտնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Խանիմեյ-Նոյաբրսկ-2 հատվածում։ Շարժման ընթացքում այրվել է 13 համարի վագոնը։ Այն անջատվել է շարժակազմից։
Վագոնում եղել է 19 մարդ, զոհեր և վիրավորներ չկան։
Դատախազությունում տեղի ունեցածը, նախնական վարկածով, որակել են հրկիզում: Հանցագործի ինքնությունը պարզվում է.
Երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Դեպքի վայրում է քննչական խումբ։