Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 1.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունիսի 20-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 700 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 7000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 2000 քմ, Քարաշամբ գյուղում՝ 5000 քմ,

Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում՝ 250 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 1.4 հա։

Back to top button