ՄիջազգայինՆորություններ
Վաշինգտոնը ևս 450 միլիոն դոլարի ռազմական օգնություն կհատկացնի Կիևին, այդ թվում՝ ռեակտիվ համակարգեր

Վաշինգտոնը ևս 450 միլիոն դոլարի ռազմական օգնություն կհատկացնի Կիևին, հինգշաբթի օրը՝ հունիսի 23-ին, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։
«Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային անվտանգության աջակցության լրացուցիչ 450 միլիոն դոլարի փաթեթի տրամադրման մասին՝ որպես մեր հանձնառության մաս՝ աջակցել Ուկրաինային՝ իր ժողովրդավարությունը ռուսական ագրեսիայից պաշտպանելու գործում»,-ասել է նա։
Նշվում է, որ Ուկրաինան ամերիկյան կողմից կստանա HIMARS տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տասնյակ հազարավոր արկեր հրետանային համակարգերի և պարեկային նավակների համար։
Ջո Բայդենի նախագահության սկզբից ի վեր ամերիկյան կողմից Կիեւին տրամադրվող ռազմական օգնության գումարը կազմում է 6,8 մլրդ դոլար։