Նորություններ

Քրեական ոստիկանության ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Հունիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով հետախուզվողի գտնվելու վայրի մասին օպերատիվ տվյալները, Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Կոնդի փողոցի 34-ամյա մի բնակչի: Նա հունվարի 7-ից հետախուզվում էր ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:

Back to top button