Նորություններ

Կոմիտասի պողոտայում բախվել է չորս ավտոմեքենա

Հունիսի 23-ին, ժամը 18։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ք. Խ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Պ. Բ.), «Honda Elysion» (վարորդ՝ Գ. Խ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ. Հ) մակնիշների ավտոմեքենաները։

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Ա.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Back to top button