ՆորություններՍպորտ

Արսեն Զախարյանը՝ Ռուսաստանի 2021/22 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին ճանաչել է Ռուսաստանի 2021/2022 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։ Այս մասին հաղորդում է ՌՖՄ պաշտոնական կայքը։

19-ամյա կիսապաշտպանը նաև տեղ է գտել Ռուսաստանի 2021/2022 մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում։

Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Trnasfermarkt ինտերնետ-պորտալի տվյալների համաձայն՝ Զախարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո։

2021/2022 մրցաշրջանում Զախարյանը ակումբային մակարդակի բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 խաղի, դարձել 9 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

armsport.am

Back to top button