ՄիջազգայինՆորություններ
Թուրքական Մարմարիս առողջարանային քաղաքի մոտ շարունակվում են խոշոր անտառային հրդեհները

Արդեն 3-րդ օրն է Թուրքիայի Մարմարիս առողջարանային քաղաքի մոտ մոլեգնում են խոշոր անտառային հրդեհները, հայտնում է Associated Press-ը։
Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում են քամու ուժգին պոռթկումները, ինչի պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Ներգրավվել է ավելի քան 2,5 հազար հրշեջ, 45 ուղղաթիռ և հատուկ սարքավորված 12 ինքնաթիռ։
Անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրշիչիի խոսքով՝ հրդեհից տուժել է մոտ 3000 հեկտար անտառ, մոտակա բնակավայրերից տարհանվել է 275 մարդ։
Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում նաեւ հրկիզումը։