ՄիջազգայինՆորություններ

Հայտնի են դարձել Յուրի Շատունովի մահվան հանգամանքները

Ռուսաստանցի երգիչ, «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է aif.ru-ն:

Նշվում է, որ մահվան օրը երգիչը հանգստացել է ընկերների հետ, նրանք որոշել են առավոտյան գնալ ձկնորսության։ Ալկոհոլ օգտագործելու ընթացքում նա բողոքել է վատ ինքնազգացողությունից և կրծքավանդակի ցավից։

Շատունովի ընկերները որոշել են նրան մեքենայով տեղափոխել պոլիկլինիկա, սակայն երգչի ինքնազգացողությունն արագորեն վատացել է, եւ այդ պատճառով նրա համար շտապ օգնություն են կանչել։

Ժամանած շտապօգնության մեքենայում Շատունովի սիրտը կանգ է առել, սակայն բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը։ 48-ամյա երգչին հասցրել են տեղափոխել Դոմոդեդովոյի հիվանդանոց, որտեղ նա մահացել է։

Նախօրեին հաղորդվել էր նաեւ երգիչ Պիեռ Նարցիսի մահվան մասին։

Back to top button