ՆորություններՍպորտ

Չալհանօղլու․ Իբրահիմովիչը չի նպաստել Միլանի չեմպիոնությանը, նա պարզապես ուշադրություն է գրավում

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն քննադատել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։

«Զլատանը պարզապես ուշադրություն է գրավում։ Նա գրեթե խաղադաշտում չի եղել և չի նպաստել իր ակումբի չեմպիոնությանը։ Սակայն, այդ ամենին զուգահեռ Իբրահիմովիչը միշտ ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել»,- թուրք ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Tivibu Spor-ը։

Հիշեցնենք, որ «Միլանը» 11 տարվա դադարից հետո նվաճել է Ա Սերիայի չեմպիոնությունը, իսկ 2021/22 մրցաշրջանում Իտալիայի չեմպիոն էր դարձել Չալհանօղլուի ներկայիս ակումբը՝ «Ինտերը»։

40-ամյա Իբրահիմովիչը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է երեք միլիոն եվրո, Ա Սերիայի  նախորդ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

armsport.am

Back to top button