Նորություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին եւ Մեծ դուքս Հենրիին

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելին.

«Լյուքսեմբուրգի՝ եվրոպական «փոքր ամրոցի» մեջ միավորված են պատմական և
մշակութային մեծ արժեքներ: Ինձ համար Լյուքսեմբուրգը փոքր, բայց հաջողակ երկրի օրինակ է: Ինձ, որպես հայի, շատ սրտամոտ է Ձեր համազգային կարգախոսը՝ «Մենք ուզում ենք մնալ այնպիսին, ինչպիսին կանք» (Mir wolle bleiwe, wat mir sin), որովհետև ինքնության պահպանումը հատկապես կենսական է ժամանակակից աշխարհում:

Ուրախ եմ, որ որպես Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի նախկին դեսպան և Հայաստանի Հանրապետության նախագահ, պատիվ եմ ունեցել երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասնակիցը լինել: Ինձ համար ջերմ հիշողություն է Ձեզ հետ զրույցը Գլազգոյում 2021թ. անցկացված ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ շարունակական զարգացում և առաջընթաց»:

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի առթիվ շնորհավորել է նաև Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին, մասնավորապես նշելով, որ «Հայաստանն ու Լյուքսեմբուրգն ունեն ընդհանրություններ, որոնք ոչ միայն մերձեցնում են մեզ, այլև հնարավորություն ընձեռում համագործակցել հաջողությունների հասնելու ճանապարհին»:

Back to top button