Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Ստեփանակերտում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Հունիսի 22-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանն ասել է, որ բավականին երկար են պատրաստվել համերգին։

«Ամիսներ շարունակ պատրաստվել ենք այս համերգին՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ։ Եթե որևէ մեկը հետաքրքրվում է ջազով, ապա նա պետք է իմանա մի կարևոր առանձնահատկություն․ երբ երաժշտությունը ստեղծվում է տվյալ պահին, քո կյանքի փորձը կիսում ես մարդկանց հետ, ապա դա իմպրովիզացիա է. ջազը բավականին անկանխատեսելի է»,-նշել է Սուչյանը։

Նա ընդգծել է` այսօր երաժշտական կոլեկտիվում մասնագետների պակաս է զգացվում` հույս հայտնելով, որ մոտ ապագայում նվագախմբի շարքերը կհամալրվեն։

Back to top button