ՄիջազգայինՆորություններ

Աֆղանստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 400 մարդ

Աֆղանստանի տարբեր շրջաններում վերջին օրերին ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 400 մարդ, հայտնում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի նախարարությանը։

«Աֆղանստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 400 մարդ է զոհվել»,- հաղորդում է հեռուստաալիքը:

Tolo News-ը հայտնում է, որ հորդառատ անձրեւներից ու ջրհեղեղներից վերջին օրերին տուժել են Աֆղանստանի բազմաթիվ նահանգներ, այդ թվում՝ Քաբուլը, Փանջշերը, Խոստը, Պակտիան, Նանգարհարը և այլն:

«Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, մարդիկ, ում տները տուժել են ջրհեղեղից, տարհանվել են, նրանց տրամադրվել են վրաններ»,-հավելել են նախարարությունից։

Ջրհեղեղն ավերել է հսկայական հողատարածքներ, որոշ տարածքներ դեռ ջրի տակ են:

Back to top button