ՄիջազգայինՆորություններ

Ռոստովի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի վայրում ԱԹՍ-ների բեկորներ են հայտնաբերվել

Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի առաջացման պատճառը, վարկածներից մեկի համաձայն, անօդաչու թռչող սարքերի հարձակումն է, հայտնել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Հենց նոր լսեցի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի վակուումային բլոկում բռնկված հրդեհի վերացման մասին հերթական զեկույցը։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհն առաջացել է գործարանի տեխնիկական կայանքների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Գործարանի տարածքում երկու անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել»,-գրել է Գոլուբևը։

«Գործարանի աշխատանքը դադարեցվել է: Կատարվում են քննչական գործողություններ, որոնց ավարտելուց հետո մասնագետները կգնահատեն վնասի չափը և ձեռնարկության գործունեությունը հնարավորինս արագ վերսկսելու հնարավորությունը»,- նշել է տարածաշրջանի ղեկավարը։

Back to top button