ՄիջազգայինՆորություններ
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ
Ավելի քան 250 մարդ է զոհվել Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Պակտիկա նահանգում անցած գիշեր տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով, հայտնում է Aamaj News-ը։
«Երկրաշարժ Պակտիկաում. 255 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Զոհերի թիվը կարող է աճել։ Առավել մեծ վնասներ են պատճառվել նահանգի Բարմալ, Զիրուկ, Նիկա և Գայան շրջաններին»,- ասվում է հաղորդագրությունում։
«Թալիբան» շարժման վերահսկողության ներքո գտնվող Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին երկրաշարժից տուժած բնակիչներին օգնելու խնդրանքով։