ՄիջազգայինՆորություններ
Թուրքիայի հարավում` Մարմարիս հանգստավայրում, խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի հարավային Մարմարիս հանգստավայրում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը մարելու համար գործի է դրվել երկու ուղղաթիռ, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը շարունակում է տարածվել, հայտնել են Մուղլա նահանգի անտառտնտեսության վարչությունից։
«Մարմարիսում տեղական ժամանակով ժամը 19:58-ին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, քամու ուժեղ պոռթկումների պատճառով հրդեհը մեծ տարածում է գտել»,- հայտնում են վարչությունից։
Առաջին փուլում հրդեհի դեմ պայքարին միացել են հրշեջ-փրկարարական ջոկատներն ինչպես ցամաքում, այնպես էլ օդից։