Նորություններ

Պետերբուրգում կայացել է տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում

Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Ի պատասխան Ձեր բանավոր հարցման հայտնում ենք, որ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում կայացել է նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում», — հայտնեցին գրասենյակից:

Back to top button