Նորություններ

ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ` Գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Վարդապետյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ազգային ժողովը:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով Սահմանադրության 177-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ եւ 145-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 16.06.2022թ.-ի որոշմամբ` գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Կարենի Վարդապետյանը»:

Back to top button