ՆորություններՍպորտ

Մխիթարյանը հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով կարող է հեռանալ «Ռոմայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Լրագրող Նիկոլա Սկիրայի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և «Ինտերի» հետ պայմանագիր կկնքի, որը նախատեսված է 2 տարով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մխիթարյանը ցանկացել է փոխել ակումբը՝ Չեմպիոնների լիգայում մասնակցելու հնարավորության համար:

Back to top button