Region 5+Նորություններ

Ամենամյա ջրառ, վնասակար նյութերի արտահոսք, մակարդակի իջեցում. Սևանա լճի խնդիրները

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի առաջարկում էր Սեւանա լճից 135 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել, բայց կառավարությունը նախապատվությունը տվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նածխագծին։ Հունիսի 2-ին որոշվեց Սևանա լճից ոռոգման նպատակով 170 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել։ Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։

2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:

Բնակլիմայական պայմանները, ամենամյա ջրառը, կենսաբանական ու քիմիական նյութերի արտահոսքը,  մակարդակի իջեցումը հանգեցնում են Սևանա լճի կանաչման ու էկոլոգիական վիճակի վատթարացմանը։

«Ա1+»-ի անդրադարձը Սեւանա լճի խնդիրներին։

Back to top button