ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄիջազգայինՆորություններ

Որո՞նք են պատմության ամենաթանկ և ամենամեծ անվանական արժեք ունեցող թղթադրամները

Բոնիստիկայի պատմության մեջ ամենամեծ անվանական արժեք ունեցող թղթադրամը մնում է հունգարական սեքստիլիոն փենգյոն (կամ 1 միլիարդ տրիլիոն), հայտնում է «Аргументы и факты»-ն: Երկրորդ համաշխարհային պատերազմից ավերված Հունգարիան, որը դրան ներքաշվեց Գերմանիայի կողմից և արդյունքում օկուպացվեց խորհրդային բանակի կողմից, հիպերինֆլյացիա ապրեց։

1946 թվականի հուլիսին թողարկվելու համար պատրաստվեց 21 զրոներով թղթադրամը, սակայն օգոստոսին արդեն ներկայացվեց նոր դրամական միավոր՝ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ֆորինտը, որը փոխարինում էր ֆաշիստական ​​Հունգարիայի դրամական միավորին։

«Այժմ շուկայում ամենամեծ անվանական արժեք ունեցող թղթադրամը 100 տրիլիոն զիմբաբվեական դոլարն է, որը թողարկվել է Զիմբաբվեում 2000-ականների վերջին՝ հերթական հիպերինֆլյացիայի ժամանակ», -հայտնում է Ռուսաստանի Բոնիստների միության կառավարման խորհրդի անդամ Վյաչեսլավ Շիբիցկին։ Զիմբաբվեի այդ տրիլիոնների կապոցն արժեր 20 դոլար, իսկ այժմ դրանք վաճառվում են յուրաքանչյուրը 100 դոլարով:

Բայց կոլեկցիոներների համար ամենաթանկը մեծաթիվ զրոներով թղթադրամները չեն: Օրինակ, Ռուսական Ալյասկայի բոլոր փողերը (այդ հողերը կառավարող ռուս-ամերիկյան ընկերության կաշվե վճարանիշները, երբ Ալյասկան պատկանում էր Ռուսաստանին) վաճառվում են տասնյակ հազարավոր դոլարներով։ Տվյալ շուկայում երբեք ավելի թանկ բան չի եղել։ Դրանք ունեն փոքր անվանական արժեք՝ հիմնականում կոպեկներ, ամենաշատը՝ 25 ռուբլի։

Այդ դրամները վճարային միջոց էին Ալյասկայի ռուս վերաբնակիչների համար, նաև հնդկացիների, էսկիմոսների և ալեուտների հետ առեւտրի ժամանակ։ Ռուսաստանում դրանք շրջանառություն չեն ունեցել. հետ վերադառնալիս այդ վճարանիշները փոխանակվել են ռուբլով, սակայն հայտնի չէ, թե ինչ փոխարժեքով։

Heritage-ի աճուրդում անցյալ տարի 25 ռուբլի արժողությամբ վճարանիշը վաճառվել է 195.000 ԱՄՆ դոլարով:

 

Back to top button