Նորություններ

Ընդդիմությունը կհավաքի վրանները Ֆրանսիայի հրապարակից

Ֆրանսիայի հրապարակից վրանները կհավաքվեն։ Այս մասին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

«Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, ինչպես նաև ցանցային բնույթ հաղորդել` կյանքի կոչելով տարածքային միավորներ։ Սա ենթադրում է, որ շարժումն ունենալու է ենթակառուցվածքներ` կոմիտեներ»,– ասաց Սաղաթելյանը։

Նա շեշտեց, որ ընդդիմությունը կանգնած է մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ «Մեր ծրագրած քայլերն իրականացրել ենք ամբողջությամբ, սակայն այս իշխանությունների պահվածքն իր ազդեցությունն է թողել մեր ծրագրերի վրա։

Պետք է ասել` Փաշինյանին չընդունողների թիվն ավելի շատ է, քան հրապարակում կանգնածներինը, և մենք, այո, չենք կարողացել բոլորին դուրս բերել հրապարակ»։

Back to top button