ՆորություններՏնտեսական

«Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին». ԿԲ նախագահ

«Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է. 2022թ. երկրորդ  եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը՝ միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը  նպաստում են ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը  և գնաճային սպասումների աճին: Ծառայությունների արտահայտման էական աճը, ֆինանսական ներհոսքը նպաստում են նաև արժույթի շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում այն դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ  այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն հետևողական է  լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և  չեզոքացնելու է գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ:

«Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ  հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռևս պահպանվում է, միաժամանակ կանխատեսված  ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, և ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը համարժեք կարձագանքի և կապահովի գների կայունությունը»,- ընդգծեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Back to top button